Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ո՞ր ուտելիքներից պետք է խուսափել հղիության ընթացքում

Ո՞ր ուտելիքներից պետք է խուսափել հղիության ընթացքում

Կանայք, եւ, հատկապես, հայ մայրիկները, հղիության բերկրանքը զգալու առաջին իսկ րոպեներից սկսում են տեղեկանալ, թե ի՞նչ սնունդ է անհրաժեշտ ներառել իրենց սննդակարգ՝ առողջ երեխա լույս աշխարհ բերելու համար: Բայց, համոզված եմ, շատ քչերն են իրազեկված, թե ո՞ր սննդամթերքներից պետք է խուսափել կամ, գուցե, իսպառ բացառել:

 

Հղիության ժամանակ սննդային թունավորման վտանգը մեծանում է, իսկ պատասխանատվությունն առնվազն կրկնակի է դառնում: Այդ պատճառով սննդամթերքը մանրամասն լվանալու եւ թարմ օգտագործելու պարզ կանոններից զատ, պետք է ունենալ նաեւ կարեւոր այլ տեղեկություններ:

 

Շատերը գիտեն, որ ծովային ուտելիքները հարուստ են պրոտեինի եւ օմեգա-3 յուղաթթվի պաշարներով, որոնք նպաստում են պտղի ուղեղի զարգացմանը: Բայց քչերը կարող են իմանալ, որ գոյություն ունեն նաեւ ձկնատեսակներ եւ կակղամորթեր, որոնց մեջ սնդիկի մեծ պաշար կա, որն էլ վտանգ է ներկայացնում երեխայի նյարդային համակարգի ձեւավորման համար: Հաշվի առեք, որ որքան մեծ եւ ծեր է ձուկը, այնքան շատ է սնդիկի առկայությունը:

 

Պետք է հիասթափեցնեմ սուշիի սիրահարներին՝ հայտնելով, որ հում կամ կիսահում ձկնեղենը, ինչպես նաեւ ոչ թարմ մթերքը (իսկ մեր երկիր ներկրվելու համար ծովամթերքը երկար ճանապարհ է անցնում, հետեւաբար՝ ինքներդ կարող եք դատել0), ոստրեները, ծխեցված եւ սառեցրած սաղմոնը հղիության ընթացքում կարող են վտանգավոր մանրէների աղբյուր հանդիսանալ: Հղիության ընթացքում սննդակարգից պետք է բացառել նաեւ թրաձուկը, թյունիկը կամ սկումբրիան, շնաձուկը:

 

Քիչ սնդիկ պարունակող ծովամթերքը վտանգ չի ներկայացնում, եթե այն օգտագործվում է չափավոր: Օրինակ՝ կարելի է շաբաթական մինչեւ 340 գրամ ցածր յուղայնությամբ պահածոյացված թյունոս օգտագործել, նույն չափաբաժինն ընդունելի է նաեւ ծովախեցգետնի, սաղմոնի, լոքոյի դեպքում, իսկ բարձր յուղանյութ ունեցող թյունոսի պահածոների օգտագործումը պետք է սահմանափակել մինչեւ շաբաթական 170 գր.:

 

Մի զլացեք լավ եփել ծովամթերքը:

 

Ինչ վերաբերում է մյուս մթերքներին. այս դեպքում էլ կարեւոր է երկար եւ լավ եփելը, ինչը նույնպես մանրէներից խուսափելու երաշխիք է:

 

Բացառեք կիսաեփ միսը, թռչնամիսը եւ ձուն:

 

Թռչնամիսը հատկապես վտանգավոր է դառնում, եթե նախապես լցոնված է. հում մսաջուրը խառնվելով լցոնի հետ՝ մանրէների աճի պատճառ է դառնում:

 

Հում ձուն սալմոնելոզի աղբյուր կարող է դառնալ, այդ պատճառով այն եփեք՝ մինչեւ դեղնուցը լավ պնդանա, շուրջ 15 րոպե: Այս դեպքում լավ տարբերակ է լորի ձուն, որը նույնիսկ հում վիճակում սալմոնելոզի վտանգ չի ներկայացնում:

 

Խուսափեք չպաստերիզացված սննդամթերքից, ինչպես, օրինակ, Մոցարելլա պանիրը:

 

Մի չարաշահեք А վիտամինը:

 

Մի չարաշահեք նաեւ կոֆեինը: Հիշեք, որ կոֆեինի մեծ քանակությունը կարող է ազդել երեխայի սրտի աշխատանքի վրա, որոշ բժիշկների պնդմամբ էլ՝ կարող է վիժման պատճառ դառնալ:

 

Կարծում եմ՝ կարիք չկա խոսել ալկոհոլային խմիչքների վնասակարության մասին, բայց ահա այն, որ խոտաբույսերով պատրաստած թեյերը կարող են վատ ազդեցություն ունենալ պտղի զարգացման վրա, երեւի թե բոլորին կզարմացնի: Այս ոլորտը դեռեւս ուսումնասիրվում է: Որքան հնարավոր է՝ խուսափեք խոտաբույսերով թեյերից:

 

Առողջ սնվեք եւ առողջ բալիկներ պարգեւեք ինքներդ ձեզ եւ ձեր սիրելիներին:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ